Վելայաթի. Եմենի ապագան որոշելու է Եմենի ժողովուրդը
Միջազգային հարցերով առաջնորդի խորհրդականն Ալի Աքբար Վելայաթին անդրադառնալով Եմենի անվտանգության հետ կապված վերջին զարգացումներին, ասել է. «Այս երկրի ապագան միայն որոշվելու է Եմենի ժողովրդի միջոցով»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ալի Աքբար Վելայաթին Թեհրանում կայացած հանդիսության ժամանակ ասել է. «Ձախողվեց Արաբիայի ու Էմիրությունների կողմից նախագծված դավադիր քայլը, որի համաձայն Եմենի նախկին նախագահ Ալի Աբդոլլահ Սալեհը պիտի թիկունքից հարվածեր այդ երկրի ժողովրդին և Ալի Աբդոլլահ Սալեհն ստացավ իր կատարած աշխատանքների պատիժը»:
«Դիմադրության շարքում գտնվող եմենցի պայքարողներն ի վերջո Սիրիայի, Իրաքի ու Լիբանանի ժողովուրդների նման հաղթանակելու են»,-հայտարարել է Վելայաթին, ընդգծելով վերջին տարիներին սաուդյան ռեժիմի վայրագ ռմբակոծությունների հանդեպ Եմենի ժողովրդի դիմադրությունը:
Եմենի ՆԳ նախարարությունը երկուշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելով հաստատեց մայրաքաղաք Սանըայում տեղի ունեցած բախումների ընթացքում Եմենի նախկին նախագահ Ալի Աբդոլլահ Սալեհի սպանվելը: