Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների հիմնական նպատակն է բացառել Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Հիմնական նպատակն է բացառել ռազմական գործողությունների վերսկսումը, թույլ չտալ ի չիք դառնան այն մշակումները, որոնք առկա էին Ղարաբաղում բռնության վերսկսման պահին», — փոխանցում է Պեսկովի բառերը ՌԻԱ Նովոստին: Նա նաև ընդգծել է, որ առաջիկա բանակցությունները բավականին բարդ են լինելու: Պուտինի խոսնակը տեղեկացրել է նաև, որ բացի առանձին հանդիպումներից նախագահ Սարգսյան և նախագահ Ալիևի հետ, որին կհաջորդի նաև առանձին հանդիպումը, տեղի կունենա նաև աշխատանքային նախաճաշ միայն Պուտին, Սարգսյան , Ալիևի մասնակցությամբ: