21.04.2025
Սիրիայի գրեթե ողջ տարածքն ազատագրված է ահաբեկիչներից. Պուտին
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Սալեհի սպանությունը կսրի հակամարտությունն Եմենում

Եմենի նախկին նախագահ Աբդալա Սալեհի սպանությունը միայն կսրի հակասություններն Եմենի ներսում ու կբերի ավելի մեծ արյունահեղության։ Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի նախկին ԱԳ նախարար Մուհամեդ ալ–Օրաբին։

Նա նշել է, որ ներքին հակամարտությունն էլ ավելի կսրվի ու դա կապված չի լինի արաբական կոալիցիայի ուղղակի գործողությունների հետ։


Ըստ նրա, Եմենում քաղաքացիական պատերազմը կլինի ավելի մաշտաբային, քան հոուսիտների ու Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիայի միջև հակամարտությունը։

Նա հավելել է, որ Սալեհի սպանությունը հոուսիտների մեսիջն է, որ նրանք հզոր են և կարող են վերահսկել իրավիճակը։

ԱՄՆ ներկայությունը Սիրիայում դժվարացնում է կարգավորումը․ Իրան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան