24.11.2024
Իսրայելը հայտնել է Սինայի թերակղզու տարածքից հրթիռային հարվածի մասին
prev Նախորդ նորություն

Սիրիայի գրեթե ողջ տարածքն ազատագրված է ահաբեկիչներից. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եկեղեցիների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի գրեթե ողջ տարածքը, ներառյալ քրիստոնյաների բնակության վայրերը, ազատագրված է ահաբեկիչներից: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանի ղեկավարը ափսոսանք է հայտնել, որ աշխարհում մինչ օրս կրոնական սկզբունքների համար հալածանքները շարունակվում են: Միեւնույն ժամանակ, Պուտինն ասել է, որ նման գործողություններից ոչ միայն քրիստոնյաներն են տառապում:

«Մենք կօգնենք նաեւ այլ դավանանքների ներկայացուցիչներին, այդ թվում` իսլամի ներկայացուցիչներին, որոնք, ինչպես հայտնի է, շատ լուրջ տուժել են ավազակների, ահաբեկիչների եւ արմատականների պատճառով», - ասել է Պուտինը:

Նա նշել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը փոխվում է ավելի լավը`ռուսական զորքերի եւ հանրապետության նախագահ Բաշար Ասադի զորքերի ջանքերի շնորհիվ: