28.03.2024
Փորձագետ. Մոսկվան չի ցանկանում հարաբերությունները վատթարացնել ոչ Իսրայելի, ոչ էլ Իրանի հետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իսրայելը հայտնել է Սինայի թերակղզու տարածքից հրթիռային հարվածի մասին

Եգիպտոսի սահմանամերձ շրջաններից Իսրայելի հարավի վրա 2 հրթիռ է արձակվել, հայտնել է Իսրայելի բանակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեռեւս տեղեկություններ չկան ամայի վայրի հրթիռակոծության հետեւանքով տուժողների եւ նյութական վնասի մասին:
«Որոշ ժամանակ առաջ Սնայի թերակղզու շրջանից հրթիռ է արձակվել Էշկոլի վրա»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ: Կարճ ժամանակ անց զինվորականները հայտնել են երկրորդ հրթիռն արձակելու մասին:

Իսրայելի հետ սահմանամերձ Եգիպտոսի տարածքներում գործում է «Վիլայաթ Սինայ» խմբավորումը, որը համարվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղը:

Սա տարեսկզբից Եգիպտոսի տարածքից Իսրայելի երրորդ հրթիռակոծությունն է: Նախորդը տեղի էր ունեցել հոկտեմբերի սկզբին:

Սիրիայի գրեթե ողջ տարածքն ազատագրված է ահաբեկիչներից. Պուտին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար