25.11.2024
Թրամփի հոգեկան վիճակի մասին շահարկումները «անհեթեթություն» են. Պոմպեո
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում «օտարերկրյա գործակալներ» են հայտարարվել «Ազատություն»-ը եւ «Ամերիկայի ձայն»-ը

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը «օտարերկրյա գործակալների» ցանկում ընդգրկել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» (Current Time) հեռուստաալիքն ու մի շարք ծառայություններ:


Ինչպես հայտնում է Ազատությունը, պաշտոնական հաղորդագրությունն առայժմ չի մանրամասնում՝ ինչ սահմանափակումներ կարող են կիրառվել այս լրատվամիջոցների նկատմամբ, պատգամավորները, սակայն, ավելի վաղ հայտարարել էին, որ վերջիններս պարտավորվելու են մանրամասն ֆինանսական հաշվետվություն ներկայացնել, նյութերը հրապարակելիս նշել, որ դրանք հաղոդվում են օտարերկրյա գործակալի կողմից:


Համապատասխան օրենսդրական փոփոխություններն ընդունվել են անցած ամիս՝ միաձայն ու առանց քննարկումների:


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը լրագրողական ընկերություն է, որը զբաղվում է իրադարձությունների արհեստավարժ լուսաբանմամբ Ռուսաստանում և այլ երկրներում», - հայտարարել է ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը, ընդգծելով՝ «Ազատություն»-ը մնում է հավատարիմ ճշգրիտ ու համակողմանի լրագրության սկզբունքներին»: