25.11.2024
Խոսքի եւ մամուլի ազատությունը ավելի հաճախ «բռնաբարվում» է Թուրքիայում. հետազոտություն
prev Նախորդ նորություն

Թրամփի հոգեկան վիճակի մասին շահարկումները «անհեթեթություն» են. Պոմպեո

ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգեկան վիճակի մասին շահարկումները «անհեթեթություն» է անվանել:

Fox News-ը Պոմպեոյին հարցրել է, թե ինչ է նա մտածում այն պնդումների մասին, թե «Թրամփը» «կորցրել է խելքը»: «Դա անհեթեթություն է: Դա բացահայտ սուտ է», - ասել է նա:

Օրերս MSNBC-ի լրագրողը ենթադրել է, որ Թրամփի մոտ «դեմենցիայի սկզբնական փուլ է»: Սակայն Պոմպեոն հայտարարել է, որ Թրամփը խորասուզված է աշխատանքի մեջ:

Նա պատմել է այն մասին, թե ինչպես է Թրամփը բարձրաստիճան անձանց մանրամասն տեղեկացնում եւ «բազմաթիվ բարդ հարցեր է տալիս, ինչպես ցանկացած լավ ինտելեկտուալ մարդ»: