26.12.2024
Թուրքիայի բանակը հայտարարում է, որ իրականացրել է երկրում հեղաշրջում
16.07.2016
Թուրքիայի բանակը հայտարարում է, որ իրականացրել է երկրում հեղաշրջում

Զինվորականները Թուրքիայում հայտարարել են, որ իշխանությունը վերցրել է իր ձեռքը և ձերբակալել երկրի ղեկավարությանը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պնդում է, որ եղել է ուղղակի «հեղաշրջման փորձ մի խումբ զինվորականների կողմից», որոնք շուտով կպատժվեն, հայտնում է "Բի-բի-սի"-ն: Միջազային լրատվամիջոցները հաղորդում են, որ Բոսֆորի նեղուցի վրայի կամուրջները փակ են, իսկ Անկարայում լսվում են կրակոցներ, քաղաքի վրա թռչում են ռազմական օդանավեր: Reuters-ի փոխանցմամբ՝ թուրքական բանակի գլխավոր շտաբը հայտարարել է, որ իշխանությունը վերցրել է իր ձեռքը և ձերբակալել երկրի ղեկավարությանը: Բանակը հանդես է եկել հայտարարությամբ: Թուրքիայի զիված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերն ամբողջությամբ իրենց ձեռքն են վերցրել երկրի ղեկավարումը՝ վերականգնելու սահմանադրական կարգը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, օրենքի իշխանությունը և ընդհանուր անվտանգությունը, որը վտանգվել էր: Զինվորականները վստահեցնում են, որ Թուրքիայի միջազգային բոլոր պյամանավորվածությունները ուժի են մնալու: «Միջազգային բոլոր համաձայնագրերը և հանձնառությունները ուժի մեջ են: Մենք հավաստում ենք, որ մեր լավ հարաբերությունները աշխարհի բոլոր երկրների հետ շարունակվելու են», - ասված է հայտարարության տեքստի մեջ: