25.11.2024
Էրդողանին ձայն տալ ցանկացողների թիվը խիստ նվազել է. սոցհարցում
prev Նախորդ նորություն

Foreign Affairs. Թուրքիայի մերձեցումն Իրանի ու ՌԴ–ի հետ զարմանք է առաջացրել ԱՄՆ–ում

Թուրքիայի մերձեցումն Իրանի ու ՌԴ–ի հետ զարմանք է առաջացրել ԱՄՆ–ում։ Դա ցուցանիշն է այն բանի, որ Էրդողանի կառավարությունը հրաժարվում է ԱՄՆ–ից, փոխանցում է Foreign Affairs–ը։

ԱՄՆ–ի նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո Էրդողանը սկսել է աջակցել նրա հակաիրանական դիրքորոշմանը`փորձելով ավելի կառուցողական կապեր հաստատել նոր նախագահի հետ։

Անկարան հույս ուներ զսպելով Իրանի ազդեցությունը Սիրիայում ու Մերձավոր Արևելքում հասնել նրան, որ այդ քայլին ի պատասխան Թրամփը կդադարի աջակցություն ցուցաբերել քուրս զինյալներին Սիրիայում, սակայն դա տեղի չունեցավ։ Սակայն Թրամփը միայն ավելացրեց քրդերին տրամադրվող աջակցությունը, որոնք պայքարում էին ԻՊ–ի դեմ։