10.06.2025
Թուրքիայի համար գլխավոր սպառնալիքը բխում է ԱՄՆ–ից
prev Նախորդ նորություն

Էրդողանին ձայն տալ ցանկացողների թիվը խիստ նվազել է. սոցհարցում

Թուրքիայում PIAR սոցհարցումներ իրականացնող ընկերությունը Թուրքիայի 26 նահանգների 5 հազար 620 քաղաքացու շրջանում սոցհարցում են իրականացրել, թե ում կընտրեին նախագահ ու որ կուսակցությանը ձայն կտաին, եթե ընտրությունները լինեին այս կիրակի։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ սոցհարցումներին մասնակցած քաղաքացիների 39.6 տոկոսը պատասխանել է, որ ընտրելու է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, 22 տոկոսը՝ «Ժողովրդահանրապետական», 16.9 տոկոսը՝ «Լավ», 12.2 տոկոսը՝ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» եւ 5.8 տոկոսը «Ազգայնական շարժում կուսակցությանը։

«Ո՞ւմ կընտերիք նախագահ» հարցին, սոցհարցման մասնակիցների 30 տոկոսը պատասխանել է Էրդողանին։

Foreign Affairs. Թուրքիայի մերձեցումն Իրանի ու ՌԴ–ի հետ զարմանք է առաջացրել ԱՄՆ–ում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը