26.12.2024
Նախարար. 2016 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանի տարբեր ոլորտներում աճ է գրանցվել
15.07.2016
Նախարար. 2016 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանի տարբեր ոլորտներում աճ է գրանցվել

Էկոնոմիկայի նախարարության մոնիթորինգի արդյունքները վկայում են, որ 2016 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանի տարբեր ոլորտներում աճ է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է մոտ 10 տոկոս, հանքարդյունաբերությունը` 20 տոկոս, մշակվող արդյունաբերությունը` 14 տոկոս, էներգետիկայի արտադրությունը` 12 տոկոս, իսկ ամենամեծ աճը գրանցվել է ադամանդագործության ոլորտում՝ 260 տոկոս, իրացումն էլ իրականացվել է ամբողջությամբ` արտահանման միջոցով: Մինասյանը նշեց՝ այս ամենը արդյունք է ոչ միայն ձեռնարկությունների, այլև պետության՝ տարբեր ուղղություններով իրականացվող ակտիվ քաղաքականության: «Պետությունն աջակցման քաղաքականություն է իրականացնում տարբեր ուղղություններով: Հատկապես կարևոր բաղադրիչ է նորաստեղծ կազմակերպություններին տրվող արտոնություները»,-մատնանշեց Արծվիկ Մինասյանը: