23.04.2025
Փորձագետ. Ադրբեջանում ընտրությունների արդյունքները կանխատեսելի են
prev Նախորդ նորություն

Լիտվայի գործադիր մարմինը հաստատել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:


Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:


Նա հայտնում է, որ մոտ ապագայում փաստաթղթի վավերացման համար երկրի գործադիր մարմինն այն կուղարկի օրենսդիր մարմնին: Ավելի վաղ, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ԵՄ երկրներից վավերացրել էր Էստոնիան:


Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին:

ԵԱՏՄ-ից ՌԴ ավտոմեքենա ներմուծելու գործընթացը կհեշտանա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար