15.06.2025
Լիտվայի գործադիր մարմինը հաստատել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ից ՌԴ ավտոմեքենա ներմուծելու գործընթացը կհեշտանա

Ռուսաստանի Դաշնության տարածք Եվրասիական տնտեսական միությունից ավտոմեքենաների ներմուծումը, որոնք գործածության մեջ են մտել մինչև 2017 թվականի հունվարի 1-ը, այսուհետ կլինի առանց արտակարգ ծառայությունների կանչի համակարգերի առկայության: Իսկ նրանց համար ռուսական տեխնիկական անձնագրեր ստանալը հնարավոր կլինի առանց հավելյալ փաստաթղթերի, որոնք պահանջվում էին նախկինում:

Ինչպես հայտնում են Եվրաստիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Մաքսային միության «Անիվային տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ТР ТС 018/2011), տեխնիկական կանոնակարգերում կատարված փոփոխությունների համաձայն 2017 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում բոլոր տրանսպորտային միջոցները պետք է համալրվեն արտակարգ փրկարարական կանչի համակարգերով (սարքերով): Պահանջը վերաբերում է միայն նորից թողարկվող տրանսպորտային միջոցներին:

Հունաստանը 7 հազար զինծառայողով կհամալրի զորակազմը Թուրքիայի հետ սահմանին
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը