17.06.2025
ԵԱՏՄ-ից ՌԴ ավտոմեքենա ներմուծելու գործընթացը կհեշտանա
prev Նախորդ նորություն

Հունաստանը 7 հազար զինծառայողով կհամալրի զորակազմը Թուրքիայի հետ սահմանին

Հունաստանը հզորացնում է իր ռազմական խմբավորումը Թուրքիայի հետ սահմանին: Այդ մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը: Ըստ նախարարի, դա կապված է երկրների հարաբերությունների վատթարացման հետ:

Առաջիկա օրերին Հունաստանը 3.500 զինվորական կգործուղի Էգեյյան ծովի կղզիներ և նույնքան էլ Էվրոս: Կամենոսը նշել է, որ Հունաստանը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք հույսներս դնում ենք միայն սեփական ուժերի վրա՝ ոչինչ չակնկալելով դաշնակիցներից կամ բարեկամներից»,-ասել է նախարարը՝ նշելով, որ անկախ ճգնաժամից ու ԶՈւ բյուջեի կրճատումից, ամեն ինչ արված է զինծառայողների ուսուցման և պատրաստման համար:

Կամենոսն ասել է, որ կանի ամեն ինչ վերադարձնելու համար 2 հույն զինծառայողին, որոնք «պատանդ են դարձել թուրքական բանտում»: Նա հավելել է, որ նրանց ազատելն իրենց պարտքն է:

Քաղաքագետ. Ադրբեջանն իր տեղն է գրավել տարածաշրջանային գեոպոլիտիկայում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան