Քաղաքագետ. Ադրբեջանն իր տեղն է գրավել տարածաշրջանային գեոպոլիտիկայում
Ադրբեջանն իր տեղն է գրավել տարածաշրջանային գեոպոլիտիկայում, և Բաքվում Չանդամակցողների շարժման կազմակերպումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է հավասար հեռավորություն պահպանել բոլոր ուժային կենտրոնների հետ հարաբերություններում։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Իլգար Վելիզադեն։
Նա նշել է, որ Ադրբեջանի այդպիսի դիրքորոշումը բխում է խոշոր խաղացողների` Իրանի, Թուրքիայի ու ՌԴ–ի շահերից, քանի որ Ադրբեջանը վերածվում է այն հարթակի, որտեղ վերոնշյալ երկրները կարող են առաջ տանել իրենց շահերը։ ՌԴ–ն բավականին արդյունավետ հարաբերություններ է կառուցել պաշտոնական Բաքվի հետ, ինչն որոշակի օրինակ է ծառայում նաև Արևմուտքի համար։
Նա հավելել է, որ Արևմուտքն այժմ շարժվում է հետևյալ բանաձևով` ավելի լավ է ընկերություն անել պաշտոնական Բաքվի հետ, քան միանալ քաղաքական կասկածելի նախագծերին։