27.11.2024
Մինսկում մեկնարկել է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ–ն Վրաստանին խոստանում է աջակցել ՆԱՏՕ–ի հետ ինտեգրման հարցերում

ԱՄՆ պետդեպարտամենտում խոստանում են աջակցել պաշտպանության ոլորտում վրաց–ամերիկյան համագործակցության խորացմանը, ինչպես նաև հայտարարում են Վաշինգտոնի պատրաստակամության մասին՝ աջակցել Վրաստանին ՆԱՏՕ–ի հետ ինտեգրման հարցում։

Այս և երկկողմանի համագործակցությանը վերաբերող այլ հարցեր են քննարկվել հինգշաբթի օրը Վաշինգտոնում կայացած՝ Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուեսս Միտչելի հանդիպման ընթացքում։

Նախարարի խոսքերով՝ նաև շոշափվել է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման թեման։ «ԱՄՆ–ն շարունակում է աջակցել՝ ՆԱՏՕ–ին Վրաստանի ինտեգրման գործընթացին»,– նշել է Վրաստանի ԱԳ ղեկավարը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Աբխազիայում և Հարավային Օսեթիայում իրավիճակը, ներառյալ վրացական կառավարության նոր խաղաղարար նախաձեռնությունները, որոնք ուղղված են աբխազների և օսեթինների հետ վստահության վերականգնմանը։

Միտչելը հերթական անգամ հայտարարել է ԱՄՆ կողմից Վրաստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու վերաբերյալ։