Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ է արել հարգանքով վերաբերվել Թուրքիայի ժողովրդի կամարտահայտմանը՝ կիրակի սահմանադրական փոփոխությունների հարցով տեղի ունեցած հանրաքվեին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:«Մենք կարծում ենք, որ բոլորը պետք է հարգանքով վերաբերվեն թուրք ժողովրդի կամարտահայտմանը»,-ասել է նա:Պեսկովը նաև ընդգծել է, որ հանրավքեի անցկացումը Թուրքիայի հանրապետության սուվերեն գործն է: