Շատ-շատերը անհնար էին համարում այս տեսարանը. Փաշինյանը՝ հազարավոր ցուցարարներին (live)
16.04.2018
Շատ-շատերը անհնար էին համարում այս տեսարանը: Սա սերժական թալանի դեմ պատասխանն է: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում, դիմելով հազարավոր քաղաքացիներին, որ այդ պահին նրան շրջապատում էին, հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այսօր վերականգնեցինք մեր հաղթանակը, մեր արժանապատվությունը, մեր հույսը»,- հայտարարեց Փաշինյանը:
Նշենք, որ ցուցարարները երևանյան փողոցներով անցնելով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ: Ոստիկանները փակել էին Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկը, թույլ չտալով, որ ցուցարարները շարժվեն Պարոնյան-Պռոշյան փողոցներով դեպի Ազգային Ժողով, որտեղ րոպեներ առաջ ավարտվեց ընդամենը հինգ րոպե տևած ՀՀԿ-ՀՅԴ խմբակցությունների համատեղ նիստը, որի ժամանակ հաստատվեց Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումը ՀՀ վարչապետի պաշտոնում: