Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Տնտեսական համագործակցության 13-րդ գագաթնաժողովին, որի ժամանակ անդրադարձել է նաև արցախյան հակամարտությանը: Ինչպես հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին, Թուրքիայի նախագահը Տնտեսական համագործակցության և Իսլամական համագործակցության կազմակերպություններին կոչ է արել վճռականություն ցուցաբերել Արցախի հակամարտության կարգավորման հարցում: Էրդողանի խոսքով՝ հակամարտությունը շարունակվում է ավելի քան 20 տարի և մինչև օրս չի լուծվել: Նա կոչ է արել նաև այդ հարցը բարձրացնել միջազգային յուրքանչյուր հարթակից: