28.12.2024
Մամուլի տեսություն. Ոստիկանության լաբորատորիայում պատրաստում են հոգեմետ դեղեր
04.08.2016
Մամուլի տեսություն. Ոստիկանության լաբորատորիայում պատրաստում են հոգեմետ դեղեր

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն: «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.com-ին հաջողվեց պարզել, որ տեսանյութում պատկերված անձինք ընդունել են հոգեմետ դեղերից պատրաստված հաբեր: Մեր տեղեկություններով, դրանք պատրաստվել են ՀՀ ոստիկանության լաբորատորիայում, խիստ գաղտնի պայմաններում: Այդ հաբերը կապտագոն տեսակի ամֆետամիններ են, որոնց բաղադրությունը տարբեր է լինում (ըստ պանաջարկի): Ի՞նչ է ամֆետամինը Ամֆետամին (ալֆա մեթիլֆենէթիլամինի կրճատված տարբերակն է), կենտրոնական նյարդային համակարգի խթանիչ, ֆենէթիլամինի դասի ածանցյալ, որը կիրառվում է ուշադրության դեֆիցիտի եւ գերակտիվության համախտանիշի և նարկոլեպսիայի բուժման նպատակով։ Ամֆետամինը սպեցիֆիկ քիմիական նյութ է: Երեւանում դեռեւս 2010 թվականին մի խումբ քաղաքացիների կողմից ապօրինի եղանակով փորձ է արվել ստանալ կապտագոն, որն իրավապահները բացահայտել են: Օրինակ՝ ոմն Հ. Համբարձումյանը 2010թ. մայիսին Ա. Մելիքյանից տեղեկանալով առանձնապես խոշոր շափի՝ 15 կգ «ամֆետամին» թմրամիջոցի գնորդի առկայության մասին, դրա վերաբերյալ տեղեկացրել Է Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տանձանոց 3 փողոցի թիվ 12 կիսակառույց տան հողամասում իրացնելու նպատակով «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու լաբորատորիա կառուցած Արմեն Բաղդասարյանին: Իրացնելու նպատակով նշված լաբորատորիայում առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու եւ դրա 1 կիլոգրամն Աղվան Վարդանյանին 1500 ԱՄՆ դոլարով վաճառելու շուրջ Ա. Մելիքյանի եւ Ա. Բաղդասարյանի հետ նախնական համաձայնությամբ, 2010թ. մայիսի 19-ին, գնորդ Ա. Վարդանյանին փոխանցելու համար, Երեւանի Նոյ թաղամասում Ա. Բաղդասարյանից ապօրինի ձեռք է բերել իրացվելիք թմրամիջոցի առանձնապես խոշոր չափի աղի նմուշը, որից հետո նույն օրը, Ա. Մելիքյանի եւ Ա. Վարդանյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, այն ապօրինի իրացրել Է վերջինիս: Սա փաստում է, որ նման հաբեր ստանալն առանձնապես բարդ բան չէ: Ի՞նչ ազդեցություն կարող է գործել մարդու վրա ամֆետամինը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամֆետամինը և մեթամֆետամինը լայնորեն կիրառվում էին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ճապոնիայի զինված ուժերի կողմից՝ որպես խթանիչ և ակտիվությունը բարձրացնող միջոցներ: Երբ հայտնի դարձան ամֆետամինի կախվածություն առաջացնելու հատկությունները, կառավարությունները սկսեցին խստորեն վերահսկել դրա վաճառքը»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆինանսների նախարարությունը մտադիր է օգոստոսի ընթացքում աճուրդի հանել 16 միլիարդ 860 միլիոն դրամի պետական պարտատոմսեր: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկագրից: Նույն փաստաթղթում նշված է նաեւ, որ օգոստոսին ֆիննախը մտադիր է հետ գնել մեկուկես միլիարդ դրամի` նախկինում տեղաբաշխված պարտատոմսեր: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ օգոստոսին միայն պետական պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում Հայաստանի պետական պարտքը կաճի 15 միլիարդ 360 միլիոն դրամի կամ մոտ 32 միլիոն 300 հազար դոլարի չափով: Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն փաստը, որ երեկվա դրությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեռեւս չէր հրապարակել հուլիսի ընթացքում պետական բյուջե մուտք եղած հարկերի եւ տուրքերի թիվը: Նախորդ ամիսներին հաշվետու ժամանակաշրջանում հավաքված հարկերի թիվը հրապարակվում էր հաջորդ ամսվա առաջին կամ երկրորդ աշխատանքային օրը»: «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտյան, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րղ ռազմաբազայից դարձյալ զինծառայող է փախել։ Նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը։ Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքի ղեկավար Արտաշես Սահակյանը։ Նա ասաց, որ զինծառայողն իրենց գյուղի միջով անցնելիս է եղել, երբ գյուղի տղաները նկատել են նրան, «Մեր գյուղի տղաները բռնել են, տարել, հանձնել սահմանապահ զորքերին»,- պատմեց գյուղապետը. Նշենք, որ զինծառայողին բռնել են հենց գյուղում, սակայն տղաները դեռ չեն վերադարձել, որ մանրամասներ պատմեն։ Մեր հարցին, թե ռուս զինծառայողը զինվա՞ծ էր եղել, գյուղապետը բացասական պատասխան տվեց։ ՀՀ ոստիկանության հասարակայնաթյան հետ կապերի և լրատվության վարչությունից էլ մեր հարցին ի պատասխան ասացին, որ ռուս զինծառայողի փախչելու վերաբերյալ որևէ հաղորդում չեն ստացել։ Նշենք, որ օրեր առաջ դարձյալ զինծառայող էր փախեք ռազմաբազայից։ Նա հայտնաբերվել է Երևանում և փոխանցվել ռուսական ոազմաբազային։ Թե ինչպես է լինում, որ 1 ամսում նույն ռազմաբազայից 2 զինծառայող է փախուստի դիմում, դժվար է ասել»: