15.06.2025
Բաղրամյանում իրավիճակը լարված է. ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին, պայթյուններ են
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է Նաիրի ԲԿ

Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է Նաիրի ԲԿ: Բաղրամյան պողոտայում բախման ժամանակ նա վիրավորվել է:  


«Ելք»-ի խոսնակ Տիգրան Ավինյանի խոսքով՝ պատնեշը ճեղքելիս ընկել է փշալարի վրա


«Իմ վերջին տեղեկության համաձայն նրան տեղափոխեցին Նաիրի բժշկական կենտրոն», -նշեց նա:


Տիգրան Ավինյանի խոսքով, վիրավորվել է նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:


Հիշեցնենք, ոստիկանների հետ բախումից հետո անհայտ էր, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը: Լուրեր կային, որ նրան տարել են ոստիկանները:


Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ոստիկանները հատուկ միջոցներ չեն կիրառելու, որոշ ժամանակ են տրամադրել, որպեսզի ցուցարարները ցրվեն:


Ըստ տեղեկությունների՝ մի շարք քաղաքացիներ վիրավորվել են ոստիկանների հետ բախման ժամանակ: Վիրավորների  թիվը դեռ հստակ հայտնի չէ:

Արցախում արտակարգ պատահարի հետևանքով 20-ամյա զինվոր է մահացել
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը