24.11.2024
Նիկոլ Փաշինյանը տարավ բազմահազար ցուցարարներին դեպի Ազգային Ժողով (թարմացվող)
prev Նախորդ նորություն

Բաղրամյանում իրավիճակը լարված է. ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին, պայթյուններ են

Ոստիկանություն հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Մի շարք քաղաքացիներ վիրավորվել են, Նիկոլ Փաշինյանին ուղեկցող անձի երեսը արյան մեջ է:

Ոստիկաններին հաջողվեց պահել ցուցարարներին՝ նրանք հասել են Սահմանադրական դատարան, որի դիմացը փշալարերով պատված է: Հատուկ միջոցներ էին պայթում, սակայն այս պահին ծուխ կամ տհաճ հոտ չի զգացվում: Որոշ ցուցարարների նկատմամբ ոստիկանները մահակներ են կիրառել:


Ողջ երկայնքով վնասված փշալարը վերականգնված է և փողոցը շարունակում է փակ մնալ:


Այս պահին կա որոշում, որ ոստիկանները պատրաստվում են ցրել ցույցը: Ոստիկանները զինված են հակագազերով, կարծես ինչ-որ բան է նախապատրաստվում:


Այս պահին տեղեկություն չկա, թե որտեղ են Նիկոլ Փաշինյանն ու նրան ուղեկցող երեք պատգամավորները: Պայթյուններից ու բախումից հետո նրանց գտնվելու վայրը հայտնի չէ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ իրավապահները տարել են Փաշինյանին, մյուսները պնդում են, որ նա տեղափոխվել է հիվանդանոց: