Թուրքիան դեռեւս պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալ: Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: «Թուրքիան այն վիճակում, ինչպիսին հիմա է, չի կարող Եվրամիության անդամ դառնալ: Առաջին հերթին, եթե, ինչպես ոմանք ասում են, նորից ներդնի մահապատիժը: Դա կհանգեցնի բանակցությունների անհապաղ դադարեցման»,- ասել է Յունկերը: