5.04.2026
Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը եկան Բաղրամյան. նրանք միացնո՞ւմ են Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Բախումների հետևանքով բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի. ԱՆ

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 16։30 դրությամբ Երեւանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են։


Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել բուժհաստատությունից:


Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց համար ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։


Ոստիկանների վնասվածքները բութ եւ կտրող գործիքներով հասցված վնասվածքներ են։ Ոստիկաններից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով։


Նախարարությունը հայտնում է, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում եւ տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին եւ որակյալ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։


Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։


Ավելի վաղ նշել էինք, որ Նաիրի ԲԿ է տեղափոխվել երեք ոստիկան, նրանցից մեկը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում երեւանում ռուսաստանցիներին խուսափել զանգվածային կուտակումներից
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար