5.04.2026
Բախումների հետևանքով բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի. ԱՆ
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում երեւանում ռուսաստանցիներին խուսափել զանգվածային կուտակումներից

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Երևանում գտնվող ռուսաստանցիներին խուսափել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ:


«Ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացնում Երևանում...ցուցարարները փակել են մի շարք փողոցներ: Խորհուրդ է տրվում խուսափել մարդկանց զանգվածային կուտակման վայրերից»,-ասվում է ՌԴ ԱԳՆ Իրավիճակային ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտի հաղորդագրության մեջ:


Այսօր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ բախում ոստիկանական ուժերի ու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ դուրս եկած ցուցարարների միջեւ: Հնչեցին պայթյուններ, կան վիրավորներ: Այնուհետեւ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ կցրի հավաքը՝ կիրառելով ուժ եւ հատուկ միջոցներ: Այժմ ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կուտակում ԱԺ-ի մոտ. զրահաբաճկոններ են հագնում:


Հայտնի դարձավ նաեւ, որ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել Երեւանում տեղի ունեցող ցույցերի փաստով:

Զինծառայողը սպանվել է ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ, կա ձերբակալված. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար