5.04.2026
Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել Դեմիրճյան փողոցում. առկա է նաև 4 զրահապատ մեքենա
prev Նախորդ նորություն

Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ երեկ տուժած 12 քաղաքացի. ԱՆ

Ապրիլի 17-ի, ժամը 9։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։ Նրանցից մեկը երեկ վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։


Մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։ Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում։


Նախօրեին ցուցարարները շարժվել էին Բաղրամյան պողոտա, որտեղ տեղի էր ունեցել բախում ոստիկանների հետ։ Տուժել էր 40 քաղաքացի և 6 ոստիկան։

Ոստիկանությունը պատրաստ է նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ ցրել հավաքը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար