15.06.2025
Վճռորոշ օր. ընդդիմությունը փակում է փողոցները, ոստիկանությունը՝ բերման ենթարկում ԹԱՐՄԱՑՎՈՂ
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել Դեմիրճյան փողոցում. առկա է նաև 4 զրահապատ մեքենա

Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել Դեմիրճյան փողոցում:

Այսօրվա գլխավոր քաղաքական իրադարձությունը` ԱԺ-ում վարչապետի ընտրությունը, տեղի է ունենալու ժամը 12-ին և իրավապահները փակել են փողոցը ողջ երկայնքով: Որոշ պատգամավորներ արդեն խորհրդարանի շենքում են: 


Նշենք, որ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը լինելու է ԱԺ-ում քննարկման ժամանակ: ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները նախօրեին որոշում կայացրեցին առաջադրել նրա թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում:


Դեմիրճյան փողոցում այս պահին 4 զրահապատ մեքենա կա, ոստիկաններով լի ավտոբուսներ, միկրոավտոբուսներ և այլ տրանսպորտային միջոցներ, որոնցում ոստիկանները սպասում են: Փակ է Պռոշյան փողոցը Դեմիրճյան-Նաիրի ԲԿ-ի խաչմերուկ հատվածում: 


Նշենք, որ առավոտվանից մեկնարկել են անհնազանդության ակցիան, Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարները շրջում են երևանյան փողոցներով և կոչ անում մարդկանց դուրս գալ տներից ու միանալ իրենց:




Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ երեկ տուժած 12 քաղաքացի. ԱՆ
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը