25.11.2024
Բաղրամյան պողոտա ջրցան մեքենա է բերվել
prev Նախորդ նորություն

Երեք ոստիկան է տեղափոխվել Նաիրի ԲԿ. նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է

Նիկոլ Փաշինյանը աջ դաստակի հատվածում ունի պատռվածք, բժիշկները կար են դրել: Այս մասին լրագրողներին հայտնել է Նաիրի ԲԿ-ի փոխտնօրեն Անատոլի Գնունին:

Լրագրողների աչքին, որ տեղեկություն կար, թե Փաշինյանը նաև աչքի շրջանում է վնասվածք ստացել, Գնունին նշել է, որ կապտուկ կա աչքի տակ, բայց այն կարծես թե նոր չէ: Նաև վստահեցրել է, որ ընդդիմադիր պատգամավորի վիճակը նորմալ է և նա կարող է դուրս գրվել հիվանդանոցից հենց այս պահին էլ:

Բացի այս, երեք ոստիկան է տեղափոխվել Նաիրի ԲԿ, նրանք բեկորային վնասվածքներ են ստացել վերջույթների շրջանում: Նրանցից մեկի վիճակը ծանր է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:


Հիշեցնենք, մեկ ժամ առաջ Բաղրամյան պողոտայում ոստիկանների և ցուցարարների միջև լուրջ բախում տեղի ունեցավ, ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին, լսվեցին մի շարք պայթյուններ: Այժմ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սպասողական: Հազարավոր ցուցարարներ շարունակում են մնալ Բաղրամյանում: