24.05.2025
Հնդկաստանը ցանկություն ունի ՀՀ տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել Իրան
23.02.2017
Հնդկաստանը ցանկություն ունի ՀՀ տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել Իրան

Հնդկաստանը ցանկություն ունի Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել Հնդկաստանից Իրան և այլ ուղղություններով: Այդ աշխատանքներում հնդկական կողմն ակնկալում է նախարարության աջակցությունը։ Այս մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպմանն ասել է Հնդկաստանի բեռնափոխադրումների ասոցիացիաների ֆեդերացիայի փոխնախագահ Շանկար Շինդեին։ Վահան Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը հնարավորություն ունի թե´ ավտոմոբիլային տրանսպորտով և թե´ երկաթուղային ճանապարհով մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնել ոչ միայն Ռուսաստան, այլ նաև Եվրոպա։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել գործընթացին և օժանդակել տրանսպորտային ուղու կազմակերպմանը։ Հնդիկ գործարարը նախարարին է ներկայացրել իրենց գործունեության ընդհանուր բնութագիրն ու նպատակները, նշել, որ համագործակցության նպատակով ուսումնասիրում են, թե ինչ զարգացումներ ունի Հայաստանը լոգիստիկայի բնագավառում։