ԵՄ–ն հույս ունի, որ Ադրբեջանում ուշադրություն կդարձնեն ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ–ի խորհուրդներին
ԵՄ–ն Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ։
«Եվրոպական միությունը նախագահի լիազորությունների նոր ժամկետի շրջանում հույս ունի շարունակել Ադրբեջանի հետ երկխոսությունը եւ սերտ համագործակցությունը՝ ի շահ Ադրբեջանի ժողովրդի եւ ԵՄ–Ադրբեջան հարաբերությունների»,–նշված է հայտարարության մեջ, գրում է Report–ը։
Հայտարարությունում որպես կառուցողական քայլ է նշված այն, որ «Ադրբեջանի իշխանությունները դրական վերաբերմունք են դրսեւորել միջազգային դիտորդների նկատմամբ, որոնք կարողացել են ազատորեն իրականացնել իրենց գործունեությունը»։ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը նաեւ հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմն ուշադրություն կդարձնի ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ–ի խորհուրդներին այս եւ նախորդ ընտրությունների վերաբերյալ, եւ ԵՄ–ն պատրաստ է օիգնել այդ գործընթացում։
Ավելի վաղ դիտորդների նախնական զեկույցում նշվել էին մի շարք խախտումներ, որոնք առաջ էին բերել Ադրբեջանի իշխանությունների բացասական արձագանքը։