22.11.2024
Ավտոմեքենաների ներկրումը Հայաստան աճ է արձանագրել
prev Նախորդ նորություն

Փաշինյանն արդեն Երևանում է. նա գնահատականներ կհնչեցնի՝ նաև Ելք դաշինքի մասով (ուղիղ)

Այս պահին Նիկոլ Փաշինյանն ու ակտիվիստները արդեն Երևանում են և շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Երևանյան կենտրոնական փողոցներով անցնելով նա վանկարկում է՝ «Քայլ արա՝ մերժիր Սերժին»:

Նիկոլ Փաշինյանը երեկոյան, ժամը 18.30-ին Ազատության հրապարակում մեկնարկող մեծ հանրահավաքին ծրագրային ելույթ է ունենալու, որին խոսելու է իրենց առաջիկա գործողությունների և ծրագրերի մասին: Փաշինյանը մինչ այս պահը չակերտներ չի բացում, սակայն խոստանում է երեկոյան գնահատականներ հնչեցնել: Ակնկալվում է, որ անդրադարձ կարվի նաև «Ելք» դաշինքին, մասնավորապես Արամ Սարգսյանի Հանրապետություն և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք չմիացան Նիկոլ Փաշինյանին ու նպատակահարմար չգտան այս փուլում ժողովրդին փողոց հանել:



Հիշեցնենք, վերջին 14 օրերին Նիկոլ Փաշինյանն անցավ մի շարք խոշոր քաղաքներով՝ Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Հրազդան և այլն, ահա այսօր նա վերադարձավ Երևան: