Հանրապետական կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումն այն է, որ իրավիճակը ՊՊԾ գնդի գրավման շուրջ պետք է հանգուցալուծվի խաղաղ բանակցային ճանապարհով: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստի ավարտին հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Վերջինիս խոսքով, իշխող ուժի դիրքորոշումն այն է, որ «հայը հայի վրա չպետք է կրակի, նոր զոհեր չպետք է ունենանք»: «Իշխանություններն անում են ամեն հնարավորը իրավիճակը խաղաղ բանակցային ճանապարհով հանգուցալուծելու համար: Բայց այսօր չպետք է խոսել զիջումների մասին, հարկավոր է առանց նոր արյունահեղության հարցը կարգավորել»,- ասել է նա: ԱԺ փոխնախագահը նաև հայտարարել է, որ բոլորիս համար շատ կարևոր է կարողանալ ճիշտ դասեր քաղել իրավիճակից: