20.04.2025
Կառավարությունը հաստատել է ներդրումային երեք ծրագիր. կստեղծվի 475 նոր աշխատատեղ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական ԶՈՒ–ն կրակ է բացել հայկական քաղաքացիական բեռնատարի վրա

Ադրբեջանական ԶՈՒ–ն քիչ առաջ կրակ է բացել հայկական քաղաքացիական բեռնատարի վրա։ Այս մասին Facebook-յան իր էջում գրառում է կատարել ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` տեղադրելով նաև վնասված մեքենայի լուսանկարը։


«Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ–երի ստորաբաժանումները։


Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժել։ Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է»,–գրել է Արծրուն Հովհաննիսյանը։


Հիշեցնենք, ապրիլի 9-ին ևս ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Տավուշի սահմանամերձ Բաղանիս գյուղի արոտավայրերի ուղղությամբ, գնդակոծությունը մոտ 7 րոպե էր տևել:


 

Մամուլ. «Ծառուկյան» դաշինքի համար իշխանության ներսում տեղ չկա. պատճառները հայտնի են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար