24.05.2025
Ո՞ր պայմաններում ՌԴ-ը կչեղարկի Վրաստանի հետ վիզային ռեժիմը. Լավրով
19.02.2017
Ո՞ր պայմաններում ՌԴ-ը կչեղարկի Վրաստանի հետ վիզային ռեժիմը. Լավրով

Մոսկվան բավարարված է Թբիլիսիի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, սակայն վիզային ռեժիմի չեղարկման մասին կարելի է խոսել միայն դիվանագաիտական կարպերի վերականգնումից եւ տարածաշրջանի անվտանգության մակարդակի բարձրացումից հետո: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, ըստ Լավրովի, ռուս-վրացական հարաբերությունները վերջիվերջո սկսել են կարագավորվել: «Մեր ներկայացուցիչները՝ Կարասիանը եւ Աբաշիձեն հանդիպել են վերջերս: Մենք բավարարված ենք, որ մեր հարաբերությունները սկսել են կարգավորվել, աճում է ապրանքափոխանակության ծավալը... Կարգավորվում եւ ընդլայնվում է ավիացիոն կարեպրի աշխարհագրությունը», - Մյունխենի անվտանգության համաժողովից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Լավորվը: Նրա խոսքով, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ էականորեն ազատականացվել է վիզային ռեժիմը, եւ այժմ «գրեթե ցանկացած առիթով Վրաստանի քաղաքացիները կարող են այցելել ՌԴ»: «Ինչ վերաբերում է վիզային ռեժիմի չեղարկմանը, ապա եւս մեկ անգամ նշեմ, որ սա բավականին բարդ հարց է, ու այն կապված է ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների վերականգման, այլեւ տարածաշրջանի անվտանգության ընդհանուր մթնոլորտի հետ: Երբ ծայրահեղականներն ու ահաբեկիչները որպես ներթափանցման ուղղություններ փորձում են օգտագործել ոչ միայն Կենտրոնական Ասաիան այլեւ Հարավային Կովկասը», - ասել է նախարարը: Նրա խոսքով, այն ժամանակ, երբ կհաստատվի ամբողջական փոխգործակցություն ՌԴ-ի եւ Վրաստանի իրավապահների միջեւ, երբ այդ բոլոր ռիսկերը մաքսիմալ կերպով հաշվի կառնվեն, այդ ժամանակ «գուցե հնարավոր լինի խոսել վիզային ռեժիմի հետագա թուլացման մասին»: «Նման համագործակցություն իրավապահների միջեւ իսկապես դժվար կլինի հաստատել դիվանագիտական կապերի բացակայության պայմաններում», - եզրափակել է նա: