27.11.2024
Փորձագետ. Մի շարք ուժեր կփորձեն աշնանն ապակայունացնել իրավիճակն Ադրբեջանում
prev Նախորդ նորություն

Еurasianet. Երևանն և Բաքուն մրցում են իրանական արտադրության համար

Իրանը մշտապես եղել է բավականին մարգինալ խաղացող Հարավային Կովկասում, սակայն Ադրբեջանն ու Հայաստանը մրցակցում են՝ երկրին տարածաշրջանային գործընթացների մեջ ներքաշելու համար: Այս մասին գրում է Еurasianet վերլուծական հարթակը:

Հոդվածի հեղինակ Բրեդլի Ջարդինը գրում է, որ Հայաստանը նոր հարաբերություններ է զարգացնում Իրանի հետ տնտեսական շրջափակումը շրջանցելու համար, սակայն մի փոքր դեպի արևելք Ադրբեջանը ջանքեր է գործադրում է Երևանի ծրագրերին խանգարելու համար:

Հեղինակն անդրադառնալով ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև կապող օղակ լինելու դերին, ինչպես նաև Իրանի հետ Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծմանը՝ գրում է, որ կողմերի միջև առևտրաշրջանառությունը փոխշահավետ է:
«2017-ին երկկողմ առևտրաշրջանառության ծավալը կազմել է $211,4 մլն: Իսլամական պետությունը երկար ժամանակ հետաքրքրված էր ընդլայնելու իր առևտուրը ՌԴ-ի հետ ԵԱՏՄ-ի միջոցով»,- գրում է հեղինակը:

Նյութի մեջ նշվում է, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագիծը, որի շուրջ կողմերը համաձայնության էին եկել 2009-ին, ձախողվել է Բաքվի «արգրեսիվ լոբբինգի» հետևանքով: Փոխարենը, հունվարին գործարկվեց $500 մլն արժողությամբ 205 կմ-անոց Ռեշտ-Աստարա երկաթգիծը, որը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մի հատվածն է:

«Բաքվին՝ ՀՀ-ի հետ պատերազմից ի վեր, անվտանգության ոլորտում անհանգստացնող հիմնական հարցերից է Նախիջևանը, որի հետ կապը միայն օդային ճանապարհով է: Բաքուն է մտադիր է ընդլայնել վերջերս գործարկված նոր երկաթգիծը դեպի Նախիջևան և իրանական Մաշադ քաղաք», - գրում է հեղինակը՝ հավելելով, որ երկաթգիծն առավելություն է տալիս Իրանի հարցում՝ ՀՀ –ի հետ մրցակցելիս: