5.04.2026
Սերժ Սարգսյանն ակնարկեց, որ կարող էր դառնալ երկրի ստվերային ղեկավար
prev Նախորդ նորություն

Ցուցարարները շրջափակել են ԱԳՆ շենքը

Քիչ առաջ ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Աբովյան փողոցով հասան Հանրապետության հրապարակ և այս պահին արգելափակում են Կառավարության շենքը:

Հենց հիմա Փաշինյանն անձամբ մոտենում է Արտաքին գործերի նախարարության շենքին ու հրահանգում մի շարք կողմնակիցների մնալ այդտեղ` փակելով նախարարության շենքի մուտքը և թույլ չտալով որևէ մեկին դուրս գալ.

«Եկեք դուռը շրջափակված պահենք: Ոչ մի բան չեք ջարդում ու չեք վնասում, բայց դուռը շարունակում է մնալ փակված»,-հայտարարեց նա:

Այս պահին նա շարունակում է շարժվել Վազգեն Սարգսյանի փողոցով` Հա-յա-ստա’ն վանկարկումների ներքո: Ցույցը բազմահազար է:


Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ գործողությունները լինելու են անակնկալ և նախապես չեն տեղեկացնելու, թե ուր են շարժվում:

Ոչ բռնի թավշյա հեղափոխության մասնակիցները շրջափակեցին ՊԵԿ շենքը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար