Գյումրին միացել է պայքարին. ավտոերթով շարժվելու են Երևան
Այսօր առավոտվանից Գյումրիում նույնպես խառնաշփոթ է: Գյումրեցիները նախ շրջափակեցին Շիրակի մարզպետարանի շենքը եւ հարակից Գարեգին Նժդեհ փողոցը՝ կաթվածահար անելով երթևեկությունը, իսկ րոպեներ առաջ Լևոն Բարսեղյանի որդու՝ Հայկ Բարսեղյանի գլխավորությամբ մեկնարկեց ավտոերթ Գյումրու փողոցներով, որից հետո ակտիվիստները միանալու են Երևանում պայքարողներին: Այս մասին գրում է Hraparak-ը:
Ավելացնենք, որ Գյումրու փողոցներում այս պահին ոստիկանական ուժեր են կենտրոնացել եւ փորձում են վերահսկել իրավիճակը: Ակտիվիստների հետ զրույցում պարզեցինք, որ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը առավոտյան աշխատանքի է եկել, նկատել է իրենց կողմից բերված ավտոմեքենաների շարասյունը, սակայն որևէ կերպ չի արձագանքել, նման վարքագիծ են դրսևորել նաև մյուս պաշտոնյաները:
Ակտիվիստները նշեցին նաև, որ երեկ գրանցվել են դեպքեր, երբ Գյումրիից մայրաքաղաք մեկնող երիտասարդներին ոստիկաններն արգելել են դուրս գալ քաղաքից, անգամ բջջայիններն են ձեռքերից խլել: Ավելացնենք, որ այս պահին գյումրեցի մի խումբ երիտասարդներ, պատրաստվում են շարժվել երևանյան օրակարգով, փակել քաղաքի կենտրոնական փողոցները, կաթվածահար անել երթևեկությունը:
Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է՝ Երևանում շարունակվում է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ հանրահավաքը։ Հանրահավաքը կազմակերպել են երեք ուժեր` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը և «Հանուն Հայաստան պետության» ճակատը։ Ապրիլի 15-ին Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ապրիլի 16-ի առավոտյան 8։15-ից արգելափակել Երևանի երեք խոշոր կամուրջները, իչպես նաև փողոցները, մետրոն, կաթվածահար անել երթևեկությունը և ոտքով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա՝ Ազգային ժողովի շենք, շրջափակել :