24.11.2024
Վանաձորում երթեւեկությունը կաթվածահար է. կենտրոնը շարունակում է փակ մնալ
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը չի՛ լինելու Հայաստանի վարչապետ. Փաշինյան

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը շարունակվում է: Այս պահին այդտեղ են բազմահազար քաղաքացիներ և մարդկանց հոսքը շարունակվում է դեպի հանրահավաք:


Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հորդորեց բոլորին, ովքեր պահում են երևանյան փողոցները, գալ դեպի Ֆրանսիայի հրապարակ:


«Երեկ երեկոյան, երբ նախաձեռնում էինք «փակիր փողոցը» ակցիան, շատերը թերահավատորեն էին մոտենում դրա հաջողությանը: Բայց ՀՀ-ում կան քաղաքացիներ, որոնք գիտեն, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու՛ ես, այդ մեկ մարդը դու՛»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում ելույթ ունենալով հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:


Նա հավաստիացրեց, որ ցուցարարները հզոր են, նրանք հաղթելու են և Սերժ Սարգսյանը չի լինելու Հայաստանի վարչապետ, իսկ Հանրապետականը չի լինելու իշխանություն: Ըստ նրա, Հայաստանում իշխանությունը պետք է լինի ժողովրդինը.


«Հայաստանում իշխանություն լինելու է ժողովուրդը, քաղաքացին»,- հայտարարեց նա: Ըստ նրա՝ Հայաստանում ՀՀ քաղաքացու հաղթանակի ժամը եկել է, ժամը հիմա է:


«Շնորհակալ եմ, որ դուրս եկաք փողոց և տեր եք կանգնում ձեր հայրենիքին, տեր եք կանգնում ձեր ապագային»,- հավելեց նա իր ելույթը: