Իրանի խորհրդարանի ղեկավար Ալի Լարիջանին հայտարարել է, որ որոշ մահմեդական երկրների միությունը իսրայելական ռեժիմի հետ աղետ է և խայտառակություն: Նրա խոսքով, իսլամական ումման պետք է զգայուն լինի պաղեստինցիների ճակատագրի առջև, փոխանցում է Mehr News–ը։Լարիջանին նշել է, որր որոշ մահմեդական երկրներ շուտով կտեսնեն իրենց ապակայունացնող քայլերի հետևանքները Մերձավոր Արևելքում։Ըստ նրա, Սաուդյան Արաբիայի քայլերից ի վերջո շահելու է Սաուդյան Արաբիան` նրանք աջակցում են ահաբեկիչներին, մասնավորապես Ան–Նուսրային։