Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պետք է փոխվի, և հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում ընթացող «Ասիայի սիրտը – Ստամբուլյան գործընթաց» համաժողովին:«Ադրբեջանի տարածքի մեկ հինգերորդը օկուպացված է: Մեր բնակավայրերը, մզկիթները ավերված են: Ստատուս քվոն պետք է փոխվի, ինչը բազմիցս ընդգծել են [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահները: Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում», – ասել է Ադրբեջանի նախագահը: