Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին Իրաքի վարչապետ Հայդար ալ–Աբադիի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը կոչ է արել իրաքցիների զգոն լինել ԱՄՆ–ի անջատողական քաղաքականության նկատմամբ՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը ցանկանում է վնաս հասցնել Իրաքին, փոխանցում է Tasnim News–ը։Նա նշել է, որ ԱՄՆ–ը և նրանց տարածաշրջանային որոշ դաշնակիցներ չեն ցանկանում լիկվիդացնել ԻՊ–ին, քանի որ ֆինանսավորում են այդ ահաբեկչական կազմակերպությունը։Խամենեին հավելել է, որ Իրանը պաշտպանում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և դեմ է Իրաքի կազմաքանդման շուրջ որևէ հանրաքվեներին: