20.04.2025
Դաշնակցական ևս մեկ պատգամավոր մանդատը վայր դրեց
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՀՀ–ում իրավիճակը կկայունանա միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո

ՀՀ–ում իրադարձությունները կարելի է համարել «թավշյա հեղափոխություն»` չնայած չլուծված են մնում դեռևս շատ հարցեր։ Այդ մասին հայտարարել է Արևելյան հետազոտությունների Վարշավայի կենտրոնի փորձահգետ Վոյցեղ Գուրեցկին։

Նրա խոսքով, ՀՀ–ում կայացած անարյուն «թավշյա հեղափոխության» ժողովուրդը պաշտպանեց իր շահերը, փոխանցում է radiopolsha–ն։

Վոյցեղ Գուրեցկին նշել է, որ  երկիրը հաղթահարել է կառավարական ճգնաժամը` ընտրվել է կառավարության ղեկավար, սակայն ՀՀ–ում իրավիճակը կկայունանա միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Նա նշել է, որ բոլորը հասկանում են` այս կառավարությունը ժամանակավոր է, տեխնիկական։

Փորձագետը հավելել է, որ ՀՀԿ–ի մի մասը ձայն է տվել Փաշինյանին քաղաքական հակամարտությունն երկրում դադարեցնելում համար` նրանք Փաշինյանին չեն աջակցում։ Նա հավելել է, որ ՀՀԿ–ն մեծամասնություն է խորհրդարանում ու կարող է արգալափակել Փաշինյանի ներկայացրած ցանկացած ծրագիր։

Հեռանալով պետական ծառայությունից՝ չեմ հեռանում քաղաքականությունից. Արման Սահակյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար