Լավրովի հանդիպումը Թիլերսոնի ու Թրամփի հետ փոքր, բայց քայլ առաջ էր։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, ԱՄՆ–ի հարցերով փորձագետ Միխայիլ Տարատուտան։Նրա խոսքով, կողմերը հաստատել են երկխոսությունը շարունակելու մտադրությունը։ Սակայն որևէ կոնկրետ արդյունք սպասելը անմտություն էր, փոխանցում է kp.ru–ը։«Հանդիպմանը հիմնական արդյունքը Սիրիան էր։ Կողմերը պատրաստ են աջակցել դեէսկալացիայի գոտիների մասին համաձայնագրին։ Պետք է հիշել, որ ԱՄՆ–ում այժմ մեծ է հակառուսական կոնսենսուսը կոնգրեսականների շրջանում։ Ամերիկյան իսթեբլիմենթի և ԱՄՆ–ի եվրոպական դաշնակիցների դիրքորոշումն այդ առումով միանշանակ է»,–հավելել է նա։