6.04.2026
Արցախում վիրավորված 2 զինծառայողների վիճակը կայուն է
prev Նախորդ նորություն

Ես երբևէ չեմ լսել հիմնավորումներ, թե ինչով է վնաս ՀՀ-ին ԵԱՏՄ-ին միանալը. նախարար

Ես երբևէ չեմ լսել հիմնավորումներ, թե ինչով է վնաս ՀՀ-ին ԵԱՏՄ-ին միանալը, սակայն կարող եմ բազմաթիվ փաստեր բերել, որոնք խոսում են հօգուտ այդ անդամակցության: Այս մասին հեռուսատեթերում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:


«ԵԱՏՄ-ին անդամակցությունը հնարավորություն է, որպեսզի Հայաստանը մուտք գործի 180 միլիոնանոց շուկա: Եվ այս մի քանի տարվա պատմությունը ցույց տվեց, որ մեր արտահանումը մեծ աստիճանով աճեց դեպի Եվրասիական տնտեսական շուկա: Այդպես, եթե չեմ սխալվում, անցած տարի արտահանումը դեպի եվրասիական շուկաներ աճել է 60 տոկոսով, իսկ այս տարվա 4 ամսվա կտրվածքով՝ 40 տոկոսով»,- ասել է նախարարը:

Ըստ նախարարի՝ Հայաստանը մրցունակ է և արտահանման ծավալների 70-80 տոկոսը հենց դեպի Եվրասիական տնտեսական միություն է: Հայաստանը մրցունակ է, շարունակել է նա, որովհետև բոլոր այն երկրները, որ թեթև արդյունաբերության արտադրանք էին ներմուծում Ռուսաստան, ներմուծման ժամանակ վճարում են մաքսային տուրքեր, իսկ Հայաստանը մաքսատուրք չի վճարում: Բացի այդ կրճատված են բոլոր այն ծախսերն ու խոչընդոտները, որ կապված էին Հայաստանից դեպի ռուսաստանյան կամ ԵԱՏՄ այլ շուկաներ ներմուծման հետ:


«Թեթև արդյունաբերությունը դեպի ԵԱՏՄ զարգանում է: Զարգանում է նաև կաշվի և կաշվե ապրանքների արտադրությունը: Կաշվի, կոշիկի արտադրություն ինչ-որ չափով մենք էլ ունենք: Բայց օժանդակ քայլեր ենք կիրառում, որպեսզի դրանք, ինչպես նաև թեթև արդյունաբերության արտադրությունները կարողանան ավելի ազատ և արդյունավետ գործել: Արդեն ունենք լուրջ պատվերներ, լուրջ ներդրողներ, որոնք պատրաստ են ներկայումս արտադրություններ հիմնել կաշվի և կոշիկի արտադրանքի մասով»,- թվարկել է Կարայանը:

Ի՞նչ է նախատեսում կառավարության գործունեության ծրագիրը պաշտպանության ոլորտում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար