Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը, ռազմական բնույթի առկա և հավանական սպառնալիքների ժամանակին բացահայտումը, գնահատումը, կանխումը, կասեցումն ու չեզոքացումը: Այս մասին ամրագրված է ՀՀ կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրում:
Փաստաթղթում առաջիկա տարիների պաշտպանության ոլորտին վերաբերող հատվածում նշվում է, որ Հայաստանի և Արցախի անվտանգության հանդեպ ամենօրյա ոտնձգությունները, լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման անմիջական սպառնալիքներն ու դրանց իրականացման գործնական քայլերը Հայաստանին այլընտրանք չեն թողնում, քան անընդհատ և հետևողականորեն բարձրացնել մեր երկրի անվտանգության մակարդակը, ինչը հանդիսանալու է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ նպատակներից մեկը:
Հայաստանի և Արցախի երաշխավորված պաշտպանության համար բավարար ռազմական կարողությունների ստեղծումը պահանջում է մեր պետության ժողովրդագրական և տնտեսական հնարավորություններին անհամաչափ ռեսուրսներ: Այդ նպատակով պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը շարունակելու է առաջնորդվել ազգ-բանակ հայեցակարգի սկզբունքներով: Դա հնարավորություն կտա մշակել համալիր և ոչ ստանդարտ լուծումներ, որոնք հիմնված կլինեն պաշտպանական քաղաքականությանը՝ փոխկապակցված արտաքին, տնտեսական, սոցիալական, տեղեկատվական, հասարակական, կրթական, գիտական քաղաքական ուղղությունների հետ փոխհամաձայնեցված (ինտեգրված) և հավասարակշռված, հասարակական վստահությունը վայելող որոշումների վրա և կապահովեն Հայաստանի, Արցախի և սփյուռքի ամբողջ ներուժի օգտագործման առավելագույն արդյունավետություն: Ընդ որում, պաշտպանության ոլորտում համազգային ներուժի օգտագործման արդյունավետության չափանիշ պետք է հանդիսանա ոչ միայն հասանելի ռեսուրսների առավելագույն նպատակային օգտագործումը (սպառումը), այլև դրա արդյունքում ավելացված արժեքի ստեղծման խթանումը:
ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու՝
Պաշտպանության ոլորտի ներուժի և կարողությունների շարունակական, ներդաշնակ ու հավասարակշռված աճն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
մինչև 2020 թվականի ավարտը շարունակել զինված ուժերի՝ ժամանակակից մարտական գործողությունների վարման և կրակային խոցման կարողությունների որակական վերազինման համար անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և հատուկ միջոցներով համալրումը՝ տնտեսության ռազմարդյունաբերական ճյուղերի զարգացման, դրանց արդյունավետության և տնտեսական շահավետության խթանման, հայրենական գիտատեխնիկական արդի ձեռքբերումների կիրառման, ներդրումների խթանման և միջազգային համագործակցության միջոցով: Մասնավորապես, ռազմարդյունաբերական համալիրի զարգացման տեսլականին համահունչ, և հենվելով ոլորտը կարգավորող ՀՀ
օրենսդրության ու դրա կիրարկումն ապահովող միջոցառումների վրա, ձևավորել ազգային ռազմական ինովացիոն համակարգ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարությունն ուղղակիորեն կաշխատի ՀՀ բուհերի հետ՝ ներկայացնելով կադրերի պատրաստման պահանջարկ՝ բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և
զինված ուժերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ մասնագիտությունների գծով: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բուհերում կստեղծվեն նաև համապատասխան լաբորատորիաներ, միաժամանակ կխթանվի ռազմարդյունաբերական համալիրում աշխատած նախկին կադրերի ինտեգրումը ՀՀ նորարարական համակարգում.
մինչև 2020 թվականի ավարտն ստեղծել արդյունավետ կառավարման ճկուն մեխանիզմներ հրամանատրման ու առաջնորդության արդի տեսությունների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների, պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների և նոր օրենսդրության հիման վրա, կապահովեն պաշտպանության համակարգում կառավարման էթիկայի բարելավումը, թափանցիկության, հաշվետվողականության, զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական ու քաղաքացիական վերահսկողության, բարեվարքության և զինված ուժեր – խորհրդարան կապի ամրապնդումը.
մինչև 2022 թվականի ավարտը զուգահեռաբար զարգացնել ազգային պաշտպանական կարողությունները և դաշնակցային ու գործընկերային հարաբերությունները` ձևավորելով անվտանգության երաշխիքների փոխկապակցված համակարգ, որը կապահովի բարենպաստ ռազմաքաղաքական միջավայրի ձևավորման և ռազմական կարողությունների զարգացման, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման, զինված ուժերի միջազգային ներգրավման և փոխգործունակության, առաջավոր փորձի ներդրման, հավաքական պաշտպանության միջազգային
պարտավորությունների ու գործուն մեխանիզմների կիրառման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
Պաշտպանության ոլորտի գործունեությունը, գործառույթները և գործընթացներն ավելի արդյունավետ, գործուն և նպատակային դարձնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
մինչև 2019 թվականի ավարտը ներդնել ռեսուրսների կառավարման արդյունավետ և թափանցիկ համակարգ, որը հնարավորություն կտա պլանավորման համակարգում քանակական ցուցանիշներից անցում կատարել որակական ցուցանիշների, ինչպես նաև ձևավորել պաշտպանական ռազմավարական (երկարաժամկետ և (թիրախային) պլանավորման և ծրագրային բյուջետավորման համակարգեր:
Զինված ուժերի պատրաստականությունը, մարտունակությունը և անձնակազմի մարտական վարպետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝
մինչև 2020 թվականի ավարտը շարունակել զինված ուժերի մարտական պատրաստականության և պատրաստության, հրամանատրման համակարգի կատարելագործման, զորային օղակի բարեփոխման, կազմի օպտիմալացման, համալրման, մարտական, նյութատեխնիկական և բարոյահոգեբանական ապահովման ընթացակարգերի բարելավումը՝ մարտական խնդիրների լիարժեք ու արդյունավետ կատարման նպատակով.
մինչև 2020 թվականի ավարտը կատարելագործել մարտական հերթապահության համակարգը, անհրաժեշտ տեսադիտարկման և հետախուզական համակարգերով համալրման, մարտական դիրքերի ինժեներական կահավորման, սպայական և շարքային կազմի հատուկ պատրաստության ծրագրերի միջոցով բարձրացնել մարտական
հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի անվտանգությունը, ցանկացած ոտնձգության ժամանակին բացահայտման, կանխման և խոցման հնարավորությունները: