16.09.2025
Ռազմական դոկտրին չունեն, բայց զինծառայության ժամկետ են կրճատում. Սեյրան Օհանյան
prev Նախորդ նորություն

Խաղաղության իմիտացիա և վտանգավոր խաբկանք

Արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը հայտարարում է․


«Այս պահին և իրավամբ մենք գնահատում ենք, որ ռազմական սպառնալիքները շատ ցածր են… Բայց սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ»։


Այս ձևակերպումը հուշում է, որ սպառնալիքի «սլաքը» ուղղվում է ոչ թե Ադրբեջանի ????????, այլ Ռուսաստանի ???????? կողմը։


Միաժամանակ արվում է խաղաղության իմիտացիա, որն իրականության հետ կապ չունի։


Սա տեղավորվում է գործող իշխանության կողմից խրախուսվող հակառուսական քարոզչության մեջ, և ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները հակված են ընդունել ադրբեջանական վասալիտետի պայմանները։


Սակայն իրականությունն այլ է․


Ադրբեջանը ????????, չստորագրելով խաղաղության պայմանագիրը, բաց է պահում պատերազմի դուռը։


Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ, իսկ մեր երկրի մի մասը դեռ օկուպացված է։


Իսկ մեր ժողովրդավարության գլխավոր վտանգը գալիս է ներսից՝ Փաշինյանի իշխանության ավտորիտար միտումներից։


Հետևաբար, վտանգավոր է հասարակությանը մատուցել կեղծ «անվտանգության պատրանք», այն դեպքում, երբ Հայաստանի առջև ծառացած հիմնական սպառնալիքները իրական են, առարկայական և պահանջում են պատասխանատու քաղաքականություն։


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց


 

Հայաստանի իշխանությունը՝ որպես խաղաղության դեմ «ամենագրգռիչ» գործոն
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ավարտել է Հայաստանի ու Իրանի սահմանների ականազերծումը
16.09.2025
Թուրքիան ավարտել է Հայաստանի ու Իրանի սահմանների ականազերծումը