15.09.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Իրանը երկկողմ հարաբերություններում գրանցել են շոշափելի արդյունքներ. նախարար

Լուսանկարը` mfa.am
Լուսանկարը` mfa.am

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին՝ իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը նշել է, որ չնայած բարդ ժամանակահատվածին՝ երկու երկրներին հաջողվել է ոչ միայն հաղթահարել դժվարությունները, այլև երկկողմ հարաբերություններում գրանցել շոշափելի արդյունքներ։ Ի նշան բարձր գնահատանքի՝ դեսպանին հանձնվել է պետական բարձր պարգև՝ Բարեկամության շքանշան։


Հրաժեշտի հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված ընթացիկ և հետագա աշխատանքները։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին, մասնավորապես՝ ենթակառուցվածքներին և էներգետիկային։ Երկուստեք ընդգծվել է, որ հայ-իրանական համագործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների բարեկամության և տարածաշրջանային խաղաղության համար կարևոր սկզբունքների անվերապահ հարգանքի վրա։


Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության խորացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Արարատ Միրզոյանը դեսպան Մեհդի Սոբհանիին է հանձնել ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված Բարեկամության շքանշանը՝ հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ։


 

Լուսանկարը` env.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
15.09.2025
Հայաստանում Ղազախստանի դեսպանն արժանացել է Բարեկամության շքանշանի