Միրզոյանը դեսպաններին ներկայացրել է հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները
Լուսանկարը` mfa.am
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի դեսպաններին է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվող հնարավորությունները, միջազգային կապուղիների ընդլայնվող ցանցին ՀՀ արդյունավետ ներգրավածության ապահովմանն ուղղված ջանքերը և այդ նպատակով Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի կյանքի կոչման ուղղությամբ առաջիկա աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Կապանում դեսպանաժողովի ժամանակ Միրզոյանն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներով ձեռքբերված համաձայնություններին։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հաստատված խաղաղության կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար, ներկայացրել այս նոր իրողության պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական տեսլականը, ձևավորված նոր հնարավորություններն ու դրանց իրացման նպատակով իրականացվելիք աշխատանքները։
ԱԳ նախարարը ներկայացրել է նոր իրողության պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական տեսլականը, ձևավորված նոր հնարավորություններն ու դրանց իրացման նպատակով իրականացվելիք աշխատանքները։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության օրակարգի շարունակական կյանքի կոչումը և ՀՀ քաղաքացիների համար կայուն, անվտանգ ու բարեկեցիկ միջավայրի ապահովումը հանդիսանում է ՀՀ կառավարության, այդ թվում՝ դիվանագիտական ծառայության առաջնային նպատակ։
Արձանագրելով արձանագրված հաջողություններին՝ մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով այդ թվում նաև ռազմավարական գործընկերությունների հետագա զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքների շուրջ։