Թուրքիայի նախագահական ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի
Թուրքիայում բարձրագույն ընտրական հանձնաժողովը հաստատել է երկրի նախագահական ընտրություններում 7 թեկնածուի մասնակցությունը։
Նախագահի աթոռի համար կպայքարեն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (Արդարություն և զարգացում կուսակցության և Ազգային շարժում կուսակցության դաշինք), Մուհարեմ Ինջեն (Ժողովրդահանրապետական կուսակցություն), Դողու Փերինչեքը (Աշխատավորականկուսակցություն), Մերալ Աքշեները (Լավ կուսակցություն), Թեմել Քարամալօղլուն (Բարեկեցության կուսակցություն), Սելահեթին Դեմիրթաշը (Ժողովուրդների դեմոկրատական կուսկացություն)։
«Արդարություն» կուսակցության ղեկավար Վեջեթ Օզը ևս ԿԸՀ գրանցման դիմում է ներկայացրել, սակայն իր թեկնածությունն առաջադրելու համար չի կարողացել 100 հազար ստորագրություն հավաքել։
Տեղի օրենսդրության համաձայն՝ թեկնածուները մինչև ուրբաթ երեկո կարող են վիճարկել ԿԸՀ-ի որոշումը։