25.11.2024
Փաշինյանը «թիթիզացավ» աշխատասենյակով, որտեղից կերտելու է նոր Հայաստանը
prev Նախորդ նորություն

ՀՀ նոր կառավարությունը վճռական է հայ-ռուսական երկկողմ համագործակցության ամրապնդմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.


«Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,


Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ նշանակվելու կապակցությամբ և լավագույն բարեմաղթանքները Ձեր հետագա պետական գործունեության մեջ:


Ձեր նշանակումը, անկասկած, վկայում է այն մասին, որ Ձեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը պահանջված է:
Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը վճռական է բոլոր ոլորտներում հայ-ռուսական երկկողմ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության խորացմանը:


Վստահ եմ, որ համատեղ աշխատանքը երկկողմ համագործակցության բոլոր մակարդակներում իր նպաստը կբերի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման գործին:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ իմ ընտրվելու կապակցությամբ ջերմ բարեմաղթանքների համար:


Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն»: